ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Հովիկ Աբրահամյանը հասցնում է ամեն ինչ

Հովիկ Աբրահամյանը հասցնում է ամեն ինչ
14.04.2014 | 17:35

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: Նախագահը կառավարության անդամներին և կառավարության նիստին հրավիրվող պաշտոնյաներին ներկայացրել է նորանշանակ վարչապետին:

«Ինչպես գիտեք, երեկ ես ՀՀ վարչապետ եմ նշանակել Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին՝ Հովիկ Աբրահամյանին՝ Ազգային ժողովի նախագահին ու նաև ՀՀԿ նախագահի տեղակալին: Վարչապետի նշանակումից հետո կառավարությունը շարունակում է կատարել իր աշխատանքները, և կառավարության անդամներին խնդրում եմ, որպեսզի բարեխղճորեն և պարտաճանաչ կերպով կատարեն իրենց պարտականությունները: Մենք քսան օրվա ընթացքում վարչապետի հետ միասին ձևավորելու ենք նոր կառավարություն: Այն ժամանակ կառավարության խնդիրների մասին հանգամանորեն կխոսենք: Ինձ մնում է մեկ անգամ ևս շնորհավորել պարոն Աբրահամյանին և ցանկանալ նրան հաջողություն: Շնորհավորում եմ»,- ներկայացնելով վարչապետին՝ ասել է Սերժ Սարգսյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախագահին վստահության համար և խնդրել գործող կառավարության անդամներին՝ մինչ նոր կառավարության ձևավորումը եռանդով շարունակել իրենց աշխատանքը:
«Պարոն նախագահ, կցանկանայի իմ գործընկերներին ասել, որ մենք որևէ կողմնորոշում որևէ թեկնածուի վերաբերյալ չունենք, և ես պետք է խնդրեմ բոլոր իմ գործընկերներին ավելի մեծ եռանդով շարունակել իրենց պարտականությունների կատարումը: Սահմանադրության սահմանած ժամկետում, պարոն նախագահ, Ձեզ հետ համաձայնեցնելով, կներկայացնենք նոր կառավարության կազմը: Եվ մոտեցումը կլինի կառավարության անդամների այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքն ու նաև այն, թե որքանով ապագայում ի վիճակի կլինեն իրականացնել նոր ծրագրեր: Շնորհակալ եմ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
«Քիչ առաջ այցելեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Որպես հայ քրիստոնյա ինձ համար կարևոր էր ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ստանալ Վեհափառի հայրապետական օրհնությունը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հովիկ Աբրահամյանը։

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ